Պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան. Արթուր Միքայելյան
Նիկոլ Փաշինյանը քայքայել է երկրի անվտանգային համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը գնալով անկում է ապրում, նա պառակտել է ազգը, հիմա էլ փորձում է սասանել մեր ինքնության հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին, այնինչ մեզ այսօր միասնություն է պետք, հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։
«Մենք պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մենք կրկին կդառնանք մի մեծ ընտանիք։ Ուժեղ Հայաստանն է մեր միասնության, ազգային արժանապատվության երաշխիքը»,- շեշտել է «Մեր ձևով» շարժման անդամը։
