Որո՞նք են կրծքագեղձի այն փոփոխությունները, որոնք չի կարելի անտեսել. պատասխանում է բժիշկը

Որո՞նք են կրծքագեղձի այն փոփոխությունները, որոնք չի կարելի անտեսել՝  հարցին պատասխանել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Լիլիթ Ջանգուլյանը հենց կենտրոնի էջում:

«Կրծքագեղձերում ցանկացած արտասովոր փոփոխություն պահանջում է ուշադրություն և անհապաղ արձագանք, մասնավորապես` անհրաժեշտ է դիմել մասնագետի, եթե նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը․

– շոշափվող գոյացություն, կոշտացում, ցավ,

– պնդություն կամ լցվածության զգացում, որը տարբերվում է սովորականից,

– մաշկի տեսքի փոփոխություն՝ կարմրություն, արտափքում, այտուցվածություն, կնճռոտում, «կիտրոնի կեղև»,

– պտուկի փոփոխություններ՝ ներս ընկնել, գույնի կամ ձևի փոփոխություն, արտադրություն պտուկից,

– անութափոսերում շոշափվող ավշային հանգույցներ,

– անհամաչափություն կրծքագեղձերի միջև:

Սիրելի՛ կանայք, հետևե՛ք Ձեր առողջությանը, հիշե՛ք, որ տարեկան հետազոտությունները հնարավորություն են տալիս հայտնաբերել քաղցկեղը նախնական փուլում, իսկ վաղ փուլերում հայտնաբերված հիվանդությունները հանգեցնում են արդյունավետ բուժման՝ խուսափելով հետագա խնդիրներից և բարդություններից»,- նշել է մասնագետը։

Տեսանյութեր

Լրահոս