Թրամփի բանագնացը գաղտնի հանդիպել է Իրանի աքսորյալ թագաժառանգի հետ. Axios-ի բացահայտումը

Axios-ը գրում է, որ ըստ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանգստյան օրերին գաղտնի հանդիպել է Իրանի նախկին աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ՝ քննարկելու Իրանում ընթացող բողոքի ցույցերը:

Թե Ինչու է սա կարևոր, լրատվամիջոցը նշում է. «Սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր իրանական ընդդիմության և Թրամփի վարչակազմի միջև այն պահից, երբ 15 օր առաջ սկսվեցին բողոքի ցույցերը։ Փահլավին փորձում է իրեն ներկայացնել որպես «անցումային» առաջնորդ՝ այն դեպքում, եթե ռեժիմը փլուզվի։

Ռեզա Փահլավին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության ընթացքում տապալված շահի որդին, ԱՄՆ-ում աքսորում ղեկավարում է ընդդիմադիր մի խմբավորում։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Փահլավին հաճախ է հանդես եկել ԱՄՆ հեռուստաընկերություններով՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին միջամտել և աջակցել բողոքի ցույցերին»:

Անդրադառնալով կուլիսներում կատարվողին՝ Axios-ը նշում է. «Սպիտակ տան ազգային անվտանգության թիմը երեքշաբթի առավոտյան հանդիպում է անցկացրել՝ քննարկելու բողոքներին արձագանքելու տարբերակները։ Նախագահ Թրամփը հանդիպմանը չի մասնակցել։

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ վարչակազմի ներսում քննարկումները դեռևս գտնվում են վաղ փուլում։

«Այս պահին մենք դեռ որոշումների կայացման փուլում չենք՝ ռազմական գործողությունների առումով», – ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ դժվար է կանխատեսել, թե որտեղ կկանգնի Թրամփը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին փակ հանդիպումների ընթացքում նշել է, որ այս փուլում վարչակազմը դիտարկում է ոչ-կինետիկ (ոչ ռազմական) արձագանքներ՝ բողոքողներին աջակցելու համար, ըստ հարցին անմիջապես ծանոթ աղբյուրի»:

Հրապարակման պատրաստես 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս