Թուրքիան Եվրոպայում անշարժ գույքի սեփականության ցածր մակարդակ ունեցող երկրների թվում է

«Eurostat»-ը հրապարակել է Եվրոպայում բնակարանային սեփականության վերաբերյալ տվյալներ և այն երկրների ցանկը, որոնք դիտարկում են անշարժ գույքը որպես ամենաապահով ներդրումային միջոց։ Եվրոպայում բնակարանային սեփականության ոլորտում առաջատարը 94.3% -ով Ռումինիան է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռումինիային հաջորդում են Սլովակիան՝ 93.1%-ով և Հունգարիան՝ 91.6%-ով։ Խորվաթիան և Սերբիան նույնպես առանձնանում են անշարժ գույքի սեփականության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների շարքում։

Վերջին տարիներին Թուրքիայում բնակարանների սեփականության ցուցանիշը նվազել է տնտեսական դինամիկայի ազդեցության պատճառով։ 2024-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակարանների սեփականության մակարդակը կազմել է 55.8%։

Ըստ այդմ՝ Թուրքիան 32 երկրների շարքում զբաղեցրել է 29-րդ տեղը՝ 13 միավորով հետ մնալով Եվրամիության (ԵՄ) 68.4% միջին ցուցանիշից։

Տեսանյութեր

Լրահոս