Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին հարվածելու տարբերակներ. NYT

Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին և միջմայրցամաքային հրթիռների հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը միաժամանակ դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հակամարտության կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև ռազմական սցենարները։Աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնը Թրամփին ներկայացրել է հարվածների տարբերակների լայն շրջանակ։

Միևնույն ժամանակ NYT-ը նշում է, որ առավել հավանական են համարվում կիբերհարձակումները կամ թիրախային հարվածները Իրանի անվտանգության ուժերին, որոնք ներգրավված են բողոքի ցույցերի ճնշման գործընթացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031