Ընտրություններում Նիկոլին հաղթել պատրաստվող ու իմփիչմենթի գաղափարը ծաղրող ընդդիմությանը երկու պարզ հարց ունեմ. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ընտրություններում Նիկոլին հաղթել պատրաստվող ու իմփիչմենթի գաղափարը ծաղրող ընդդիմությանը երկու պարզ հարց ունեմ: Աշխարհում հնարավոր ամենաազնիվ նկատառումներից ելնելով:
1.) Ընտրողների համարյա կեսը բնակվում են մեր գյուղերում ու քաղաքային փոքր բնակավայրերում:
2021 թ. ընտրություններում Նիկոլը հաղթել է հենց գյուղաբնակ ընտրողների քվեով: Ի՞նչ է փոխվել 2021 թ. այս կողմ: Ընդդիմությունը գյուղերում ի՞նչ է արել այս ընթացքում ու ի՞նչ է անում հիմա, գյուղաբնակ ընտրողների հետ ի՞նչ աշխատանք է տարել, որ հիմա այլ արդյունք ակնկալենք:
2.) Ընտրություններով կամ փողոցով իշխանափոխության հասնելու հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, նաև ուսանողությունը: Ամենուրեք ու միշտ:
Իմ տպավորությամբ, որ հաստատվում են նաև սոցհարցումների տվյալներով, այսօր մեր երիտասարդությունը, որ փոփոխություններ ցանկացող ամենաակտիվ շերտն է, հավասարապես հիասթափված է և՛ իշխանությունից և՛ ընդդիմությունից: Եղած քաղաքական առաջարկների մեջ դեռ չի գտնում իր ցանկությունների, հույզերի ու գաղափարների կրող ուժին ու առաջնորդին, ում հետևից կգնար:
Հ.Գ.
Քանի դեռ որոշ ժանանակ կա, ընդդիմությունը պիտի երեք խնդիր լուծի՝ միավորվի, դեմքով շրջվի դեպի մեր գյուղաբնակ ժողովուրդն ու փորձի շահել երիտադարդության համակրանքը: Հակառակ պարագայում հազիվ, թե իրատեսական է այլ արդյունք սպասել:
Դա հնարավո՞ր է: Տեսականորեն դեռ այո»:
