Իրանի հարցում գործողությունների ժամանակը եկել է. Լինդսի Գրեհեմ

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդը և նրա կողմնակիցները հատել են բոլոր կարմիր գծերը՝ ընդգծելով, որ գործողությունների ժամանակը եկել է։

X սոցիալական հարթակում Լինդսի Գրեհեմը նշել է՝ Իրանի իշխանությունների դեմ անհրաժեշտ է կիրառել ռազմական, կիբեռնետիկ և հոգեբանական միջոցառումների լայն համադրություն՝ առանց ցամաքային զորքերի ներգրավման։ Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունները պետք է ուղղված լինեն սպանություններ իրականացնող անձանց և նրանց ենթակառուցվածքների դեմ և լիովին արդարացված են։Գրեհեմը նաև հրապարակել է զոհվածների վերաբերյալ տեսանյութ՝ նշելով, որ այն իրեն փոխանցել են Իրանի նախկին շահի որդի Ռեզա Փահլավին ու նրա թիմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031