Թեհրանում ստեղծել են հատուկ բաժիններ խռովարարներին դատելու համար

Զանգվածային անկարգությունների մասնակիցների և ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածների գործերը կքննվեն դատարանների հատուկ ​​​​բաժանմունքներում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանի նահանգի դատական իշխանության ​​​​ղեկավար Ալի ալ Ղասի Մեհրը:

«Վերջին անկարգությունների հետևանքով զոհվածների զգալի մասն անմեղ մարդիկ են, և նրանք, ովքեր սպանվել են ահաբեկիչների կողմից։ Վարժեցված ահաբեկիչների բռնության մակարդակը, հանցագործությունների և հարձակումների դաժանությունը վերջին գիշերների անկարգությունների ժամանակ հսկայական էին։ Թեհրանի նահանգի դատական ​​​​համակարգը լիովին պատրաստ է քննելու ահաբեկիչների և անկարգությունների ու խռովությունների համար ձերբակալվածների գործերը, այդ նպատակով ստեղծվել են հատուկ բաժանմունքներ», – մեջբերել է նրա խոսքն Իրանի պետական ​​​​հեռուստառադիոընկերությունը։

Ալ Ղասի Մեհրը նաև հայտնել է, որ «Թեհրանի նահանգի շրջաններից մեկում զոհերի մեծ մասը դանակահարության վերքեր է ստացել թիկունքին և կողքին»:

Ըստ իրավապաշտպան խմբերի՝ դեկտեմբերի 28-ից Իրանում շարունակվող հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 646-ի։

Տեսանյութեր

Լրահոս