ՀՀ-ն սպառազինության հարցում չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ․ Պապիկյան

Հայաստանը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ապա մենք չենք պատրաստվում մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջան հետ։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է»,- ասաց նա։

Ըստ Պապիկյանի՝ դա միաժամանակ չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է զենքի, ռազմական տեխնիկային գնումներն ու բանակի արդիականացումը։

Նա նաև նշեց, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում. ՀՀ ԶՈւ-ն աստիճանաբար ավելացնելու է պայմանագրային զինծառայողների մասնաբաժինը։ Պապիկյանը վստահ է՝ այսպիսով հայկական բանակը հետևողականորեն վերափոխվելու է պրոֆեսիոնալ բանակի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031