Բաժիններ՝

Արգենտինայում ուժեղ ալիքների պատճառով մեկ մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորվել

Արգենտինայում հսկայական ալիքը հարվածել է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող լողափերին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 35-ը: Այս մասին հաղորդում է Clarin թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հրատարակությունը հաղորդում է, որ Սանտա Կլարա դել Մար և Մար դել Պլատայի լողափերին հանկարծակի հարվածել է մեծ ալիք։ Ջուրը քշել-տարել է տասնյակ մարդկանց։ Հաղորդվում է, որ մեկ երիտասարդ մահացել է, մեկը՝ սրտի կաթված ստացել, իսկ 34-ը վիրավորվել են։

Դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին։ Ալիքի հարվածից առաջ ծովը նահանջել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս