Բաժիններ՝

«Այաչոյի» նախկին նախագահին uպանել են մոր hուղարկավորության ժամանակ․ Le Parisien

Ֆրանսիական «Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է երկուշաբթի՝ հունվարի 12-ին, սեփական մոր հուղարկավորության ժամանակ, հայտնում է Le Parisien-ը։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Կորսիկայի Վերո համայնքում, որտեղ 71-ամյա Օրսոնին ներկա էր սգո արարողությանը: Նախկին պաշտոնյայի և քաղաքական գործչի ուղղությամբ մեծ հեռավորությունից կրակել են հեռահար հրազենից: Օրսոնին տեղում մահացել է:

Այաչոյի դատախազ Նիկոլա Սեպտը նախնական հետաքննություն է սկսել՝ գործը որակելով որպես «կազմակերպված խմբի կողմից իրականացված սպանություն»։ Հետաքննությունը համատեղ վարում են ոստիկանությունն ու ժանդարմերիան։

Օրսոնին «Այաչոյի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից 2015 թվականներին, ինչպես նաև 2022/2023 մրցաշրջանում: Նրա անունը կապվում էր քրեական շրջանակների հետ: 2008 թվականին՝ ակումբը գլխավորելուց կարճ ժամանակ անց, ոստիկանությունը կանխել էր նրա դեմ մահափորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս