100 հազար զինվոր եվրոպական բանակի համար. սա Բրյուսելի հերթական խելահեղությունն է. Տիերի Մարիանի
«100 հազար զինվոր եվրոպական բանակի համար. սա Բրյուսելի հերթական խելահեղությունն է»։ Եվրախորհրդարանի պատգամավոր Տիերի Մարիանին մեկնաբանել է պաշտպանության հարցերով հանձնակատար Կուբիլյուսի առաջարկը՝ ԵՄ-ի համար 100-հազարանոց բանակ ձևավորելու վերաբերյալ։
«Պաշտպանությունը ազգային իրավասություն է։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի մեզ ներքաշեն մի պատերազմի մեջ, որը մերը չէ», — գրել է պատգամավորը X-ի իր էջում։ Նշենք, որ Անդրյուս Կուբիլյուսը Եվրամիության պատմության մեջ պաշտպանության հարցերով առաջին հանձնակատարն է, և նրա նպատակն է ստեղծել միասնական եվրոպական պաշտպանական համակարգ։
