Բաժիններ՝

45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի 45-ամյա բնակիչը թմրամիջոց և հոգեմետ դեղահաբեր է պահում:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները հունվարի 10-ին 45-ամյա տղամարդուն Վարդանանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող 5,31 գրամ զանգված և 6 դեղահաբ:

Պարզվել է, որ 45-ամյա վանաձորցին թմրամիջոցի մի մասը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, իսկ մի մասը պատրաստել էր անձամբ: Պարզվել է նաև, որ նրա մեքենայում ևս թմրամիջոց կա: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վանաձորի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «Մերսեդեսը»՝ Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս