Օգնեն Չանչարևիչը հեռանում է «Նոայից»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը տեղափոխվում է այլ ակումբ:
«Նոա» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Չանչարևիչին։ «Շնորհակալ ենք, Օգնյեն՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար։ Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ։ Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,-գրել է ակումբը:
