Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը տարեսկզբյան առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել և կոմիտեի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանին. հայտնում են կոմիտեից։

Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել շուրջ հինգ ամիս գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարած Ռուզան Հարությունյանին, իսկ նորանշանակ գլխավոր քարտուղարին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք։

Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ Ջրային կոմիտեն ունի ռազմավարական կարևոր նշանակություն երկրի համար, և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել ջրային համակարգի արդյունավետ կառավարմանը և շարունակական բարելավմանը։

Տեսանյութեր

Լրահոս