Ֆրանսիայի քաղաքացիություն ստացած Ջորջ Քլունին վերադարձել է ԱՄՆ
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, ով ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն, մասնակցել է Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Քլունին կարմիր գորգով անցել է կնոջ՝ Ամալի հետ։ Դերասանը նոմինացվել է «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն դերասանան» ավանակարգում՝ «Ջեյ Քելլի» տրագիկոմեդիայում իր դերի համար, սակայն մրցանակը բաժին է հասել Թիմոթի Շալամեին՝ «Հրաշալի Մարտի» ֆիլմում իր խաղի համար։
Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ջորջ Քլունին, նրա կինը և երկու երեխաները ստացել են Ֆրանսիայի քաղաքացիություն: 2021 թվականին ընտանիքը գնել էր Domaine de Canadel գինու կալվածքը Ֆրանսիայի հարավում:
