Ֆոն դեր Լեյենը կոչով դիմել է Ռուսաստանին
Ռուսաստանը պետք է ցույց տա իր շահագրգռվածությունը խաղաղության նկատմամբ։ Այս կոչով Մոսկվային դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է Reuters-ը։
«Ռուսաստանը հիմա պետք է ցույց տա իր շահագրգռվածությունը խաղաղության նկատմամբ»,- ընդգծել է ֆոն դեր Լեյենը։
ԵՀ ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը 20 կետից բաղկացած առաջարկ է, որը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2025 թվականի վերջին։ Նա հավելել է, որ այս ծրագիրը ներառում է Կիևի համար ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից հստակ սահմանված անվտանգության երաշխիքներ։
