ԱՄՆ-ն օգտագործում է Ռուսաստանին և Չինաստանին Արկտիկայում իր շահերը առաջ մղելու համար. Չինաստանի ԱԳՆ

Պեկինը համաձայն չէ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին կամ Չինաստանին որպես պատրվակ օգտագործի Արկտիկայում իր շահերը առաջ մղելու համար, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Իսլանդիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Արկտիկայում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի «սպառնալիքներին» հակազդելու համար։

«Նախ, Արկտիկան ազդում է միջազգային հանրության ընդհանուր շահերի վրա, և Չինաստանի գործունեությունն Արկտիկայում նպաստում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման ամրապնդմանը, ինչպես նաև համապատասխանում է միջազգային իրավունքին»,- ասել է Մաո Նինը՝ РИА Новости-ի հետ զրույցում մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը:

«Մենք համաձայն չենք, որ Միացյալ Նահանգները Չինաստանը կամ Ռուսաստանը որպես պատրվակ օգտագործի իր սեփական շահերը առաջ մղելու համար»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս