Բաժիններ՝

Մոսկվայից Երևան 2 չվերթ է հետաձգվել. պատճառն առատ ձյունն է

Մոսկվայից Երևան երկու չվերթ է հետաձգվել Ռուսաստանի մայրաքաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով ՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը:

Նշենք, որ Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը:

Այն մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր օդանավերի ժամանման համար: Նմանատիպ իրավիճակ է նաև Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի շատ այլ քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031