Կարող է վիրահատություն պահանջվել. Ծառուկյանը՝ չեմպիոնական գոտու համար չկայացած մարտի մասին

Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի պոդկաստում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար:

Ծառուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել մենամարտի, սակայն ցավ է զգացել, և ՄՌՏ անցնելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի գոտկային հատվածի ճողվածք: Արմանի խոսքով` եթե ճողվածքը հանկարծ գլուխ բարձրացնի, կարող է վիրահատության կարիք ունենալ:

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում պետք է կայանար Ծառուկյանի և Մախաչովի միջև երկրորդ մենամարտը։ Վնասվածք ստացած Ծառուկյանի փոխարեն պայքարի է դուրս եկել բրազիլացի Ռենատո Մոյկանոն և պարտվել հենց առաջին ռաունդում:

Արման Ծառուկյանը 28 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ:

Տեսանյութեր

Լրահոս