Հալեպի հայկական թաղամասերը հայտնվել են Սիրիայի բանակի և «Քասաթի» մարտերի խաչաձև կրակի տակ

Հալեպի հայկական թաղամասերն արդեն 4 օր է` հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև շարունակվող մարտերի խաչաձև կրակի տակ։ Այս մասին գրում է «Արևելքը», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Հալեպի Վիլլաներ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղամասն է, որտեղից երևում են սիրիական բանակի տանկերը։

«Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի բախման վայր և դարձել է ինտենսիվ մարտերի կիզակետ»,–գրում է «Արևելքը»։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:

Հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեցլ էր, որ քաղաքում իրավիճակը լիցքաթափելու համար Հալեպում հրադադար է հաստատվում տեղական ժամանակով ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով` 4:00-ին)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031