Նշվել է մայոնեզի օգտագործման օրական ընդունելի չափաբաժինը

Օրական կարելի է ուտել ընդամենը մեկ ճաշի գդալ մայոնեզ։ Այս մասին հայտարարել է կենսաբանության դոկտոր, РУДН համալսարանի ագրարային տեխնոլոգիաների ինստիտուտի գյուղատնտեսական ճարտարագիտության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Խոմենեցը, գրում է ՏԱՍՍ-ը:

Մասնագետի խոսքով՝ մայոնեզի օրական չափաբաժինը 20-30 գրամ է՝ լինի դա սենդվիչների, աղցանների մեջ, թե այլ ուտեստների համար որպես համեմունք։ Խոմենեցը մայոնեզը անվանել է հակասական արտադրանք։ Նա բացատրել է, որ միայն չափից շատ օգտագործումը կարող է վնաս հասցնել։

«Մայոնեզի հիմնական թերությունը դրա բարձր կալորիականությունն է և բազմաթիվ ճարպաթթուների առկայությունը, որոնք բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը»,- նշել է Խոմենեցը: Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ նատրիում, ինչը մեծացնում է հիպերտոնիայի և սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը:

Մասնագետը զգուշացրել է, որ տոնական օրերին մայոնեզի չարաշահումը կարող է առաջացնել մարսողական խնդիրներ: «Մայոնեզը կառաջացնի ծանրություն և փքվածություն, իսկ հունվարյան տոների ընթացքում ավելորդ կալորիաներն ու ճարպերը կարող են հանգեցնել քաշի ավելացման և սրտի վրա չափազանց ծանրաբեռնվածության»,- բացատրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս