Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է․«Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում հրկիզվել և վնասվել են բանկեր, հիվանդանոցներ, խանութներ, ոստիկանական և հրշեջ մեքենաներ։ Բախումները եղել են իրապես աննախադեպ՝ թե՛ ցուցարարների շարքերում եղած արմատական անձանց և թե՛ անվտանգության ուժերի կողմից կիրառվել է նաև հրազեն։

Այս պահի դրությամբ այսօր տեղի ունեցած միայն մեկ ցույցի վերաբերյալ տեղեկություն կա։ Իրանի ծայր հարավարևելյան, մեծամասամբ սուննի բելուջներով բնակեցված Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել հիմնականում խաղաղ քայլերթ։ Իրանի որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին այս պահի դրությամբ հաստատված տեղեկատվություն չկա։

Իրանի հոգևոր առաջնորդը բավական խիստ տոնայնությամբ հանրային ելույթ է ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ին և կոշտ արձագանքելով խռովարարներին։ Սա, ըստ էության, թե՛ Իրանի ներսում և թե՛ արտաքին դերակատարներին ուժի և վստահությսն ցուցադրության ելույթ էր, քանի որ Մերձավոր Արևելքում թույլերին չեն ներում։

Իրանի գահընկեց շահի որդին «X» սոցիալական ցանցում աջակցության խնդրանքով դիմել է երեկ նրան հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչը իրանական որոշ ոչ իշխանական շրջանակների կողմից գնահատվել է՝ որպես առաջինի թուլության նշան։

Իրանում համատարած կերպով անջատվել է համացանցը, ինչը զգալիորեն զրկել է արտաքին դերակատարներին գործընթացների վրա քարոզչական և այլ բնույթի ազդեցությունից։

Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ իր երկրի վրա արտաքին ռազմական հարձակման դեպքում կլինի համարժեք պատասխան։

Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան։

Մինչ այսօր նկատելիորեն պասիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031