Կարդալով այս վիպակը՝ գուցե հասկանաք, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս տեղի ունեցավ հեղափոխությունը Հայաստանում. Արմավիրի թեմի քահանա
Արմավիրի թեմից Տեր Ներսես քահանա Ռուշանյանը Ֆեյսբուքի իր էջում «ՉՈՐՍ ՈՏՔ ԼԱՎ, ԵՐԿՈՒ ՈՏՔ` ՎԱՏ» վերտառությամբ հրապարակման մեջ գրում էլ. «Կարդացի Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը։ Ասեմ, որ շատ թեթեւ ընթերցվող ստեղծագործություն է և խորհուրդ եմ տալիս կարդալ այն, հատկապես նիկոլապաշտ մեր այն հայրենակիցներին, ովքեր գոնե տառաճանաչ են։ Կարդալով այս վիպակը, գուցե հասկանաք, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս տեղի ունեցավ հեղափոխությունը Հայաստանում, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս ժամանակի ընթացքում այդ հեղափոխության նախնական սկզբունքները սահուն կերպով ձեւախեղվեցին եւ գնում են դեպի բռնապետություն։
Ինչպե՞ս են արդարացվում պարգեւավճարները կամ թոշակների չբարձրացնելը, անընդհատ նախկինների ետ գալով վախեցնելը, քիչ թե շատ հայրենիքի մասին մտածող մարդկանց մեջ օտարերկրյա գործակալներ տեսնելը, սուտն ու կեղծիքը, թղթի վրա նկարած տնտեսական աճը, ներազգային խառնակչությունը, ապագայի խոստումը, որն այդպես էլ չեկավ, բայց համոզել մարդկանց, որ արդեն դրա մեջ եք ապրում, եւ այսպես շարունակ` իսկական մի անասնաֆերմա… չորս ոտք լավ, երկու ոտք` վատ։
Մտահոգ, բայց եւ լավատես` Ներսես քահանա Ռուշանյան»:
