ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Արդյունքում, ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ։

Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ սահմանը ապօրինի կերպով ապրանքների տեղափոխումից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031