Արարատի մարզում հրդեհ է բռնկվել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի տանը․ 3 անչափահաս երեխաներն ու հերոսի ընտանիքը բերագութ մարդկանց օգնության կարիքն ունեն

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է shamshyan.com կայքը և մանրամասնում. «Ժամը 14։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է  բռնկվել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, նշված բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները ապա ժամանած հրշեջները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Պետրոսյանը և Աֆթանդիլ Հակոբյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չի վառվել հերոսի մեծադիր նկարը։

Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031