Մերցը, Մակրոնն ու Սթարմերը կարող են պաշտոնաթող լինել Ուկրաինայի պատճառով․ գնդապետ Ուիլկերսոն

Այս տարի Ուկրաինայում հակամարտության շարունակման կողմնակից երեք եվրոպական երկրների առաջնորդները կարող են լքել իրենց պաշտոնները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլկերսոնը՝ Dialogue Works յութուբյան ալիքի եթերում։

Նրա կարծիքով՝ պաշտոնանկություն է սպառնում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Գնդապետը նշել է, որ ըստ հարցումների՝ այս երեք երկրների բնակչությունը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, սակայն նրանց առաջնորդները շարունակում են վարել հակառուսական քաղաքականություն՝ աջակցելով Ուկրաինային։ Այս կապակցությամբ Ուիլկերսոնը ենթադրում է, որ Ֆրանսիայում, Գերմանիայում և Բրիտանիայում կարող են նոր ղեկավարների ընտրության գործընթացներ տեղի ունենալ»։

Միևնույն ժամանակ, գնդապետը մատնանշել է Ուկրաինայում հակամարտության կործանարար հետևանքները Եվրոպայի համար։

«Հակամարտության շարունակումը Ուկրաինայի վերջն է և հնարավոր է, որ նաև Եվրոպայում տիրող խաղաղության վերջը», — նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս