Երեկ տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով երեկվա « եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից: Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբբինգ անեն իրավաբանները:
Քաղաքական տեսանկյունից երեկ տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում:
Փաստացի այլևս այդ պաշտոնական ստորագրությամբ, քաղաքական/գործադիր իշխանության ղեկավարը իրեն վերապահեց իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ և դուռ բացեց հոգևորականների համար անկաշկանդ այլևս զբաղվել քաղաքականությամբ և քաղաքական իշխանությամբ:
Փաստացի ցեյտնոտը տապալեց մի հսկա նարատիվ «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ», որից կառչած էր իշխանությունը, որպես արգումենտ արդեն մեկ տարի:
Հոգևորականները այլևս ոչ միայն իրավունք ունեն, այլև փաստացի երկրի ղեկավարի կողմից այլևս նախադեպային ուժով իրավունք ունեն դա անել:
Հ.Գ. Որևէ մեկին այլևս թույլ չտաք օգտագործել «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ» արտահայտությունը և հակադարձեք, «որքան վարչապետը ունի իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ այդքան էլ հոգևորականը քաղաքական իշխանությամբ»: Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են»:
