Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը

Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը, սակայն «անհնար» է համարում Վենեսուելայի և Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև զուգահեռներ տանելը։ Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Գրենլանդիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, մենք լիովին աջակցում ենք նրան, և մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում համեմատության համար (ԱՄՆ-ի գործողությունների հետ Վենեսուելայում)։ Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Գրենլանդիայի կարգավիճակի հարցը կարող են որոշել միայն նրա բնակիչները», – ասել է նա:

Հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031