Անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և նրան միացած ուխտադրուժ տասը եպիսկոպոսները. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և միլիոնավոր հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն, Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և նրան միացած ուխտադրուժ տասը եպիսկոպոսները:

Կոչ եք անում մեր քույրերին ու եղբայրներին չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին, մնա՛լ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031