ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Դուշանբեում

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2026 թվականին տեղի կունենա Դուշանբեում։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների միջև առաջնային համագործակցության հեռանկարները, հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ուղիները, ինչպես նաև համագործակցության երկրների գերատեսչությունների փոխգործակցության այլ արդիական հարցեր:

2025 թվականին ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում։

ԱՊՀ կազմում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031