Բաժիններ՝

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան. ՀԷՑ

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան, հայտնում են ՀԷՑ-ից։

«Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։

Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի գ. Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի գ. Երանոս և ք. Մարտունու բնակավայրերում, ինչի արդյունքում այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ ցուցաբերած բարձր պատասխանատվության և այս տոնական օրերին առանց դադարի, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար»,-նշված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031