Բաժիններ՝

ԵՄ-ն Վենեսուելայում ստեղծված իրավիճակի առնչությամբ զսպվածության կոչ է արել

Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակին։

Այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ նշելով, որ  զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կարակասում ԵՄ դեսպանի հետ։ «Եվրոպական Միությունը բազմիցս հայտարարել է, որ  Մադուրոն չունի օրինականություն և պաշտպանել է խաղաղ անցումային գործընթացը։ Բոլոր հանգամանքներում անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Մենք զսպվածության կոչ ենք անում։ Երկրում բնակվող ԵՄ քաղաքացիների անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է»,-ասված է Կալասի գրառման մեջ։

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, իսsկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031