Խոշոր ավտովթար Ապարանում` օտարերկրացիների տեղափոխող մեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Բախվել են օտարերկրացիներին տեղափոխող «Մերսեդես Սպրինտեր»–ը և երկու «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
«Այսօր՝ ժամը 12։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Մ․-ի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։
Շվում է, որ «Մերսեդես սպրինտեր»–ում եղել են 12 ուղևորներ, որոնք բոլորն էլ օտարերկրացիներ են ու Հայաստան են եկել Վրաստանից։
Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Նախնական տվյալներով` վթարի պատճառը եղել է մերկասառույցը։
