Բաժիններ՝

Անցած գիշեր Աշոցքում դիտվել է 37 աստիճան ցուրտ. Սուրենյան

Անցած գիշեր Հայաստանում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև 37 աստիճան ցրտի: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 22-28 աստիճան ցրտի սահմաններում: Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ հասնելով մինչև 18 աստիճան ցրտի: Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 3-ից 4 աստիճանով և մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ»,-նշել է Սուրենյանը։

Նա շեշտել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացում կարելի է սպասել հունվարի 8-ից սկսած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս