Իրանի որոշ շրջաններում բողոքները վերաճել են կազմակերպված հանցագործությունների. Sepah Pasdaran
Իրանի ազգային ոստիկանության հրամանատարությունը (FARAJA) հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ երկրի որոշ շրջաններում բողոքները դուրս են եկել խաղաղ փուլից եւ վերաճել են կազմակերպված եւ ավերիչ անկարգությունների, գրել է Sepah Pasdaran թելեգրամ-ալիքը։
«Հարձակումները ոստիկանության շտաբների, ոստիկանական տեղամասերի եւ բաժանմունքների դեմ անթույլատրելի են։
Մենք այլեւս ներողամիտ չենք լինի։ Ոստիկանության մեղմ վերաբերմունքը վերաբերում էր խաղաղ ցուցարարներին, այլ ոչ թե անկարգություններ հրահրողներին, ահաբեկիչներին, անվտանգությունը խախտողներին, դիվերսանտներին եւ թշնամական տարրերին, որոնք ձգտում են խաթարել հանրային կարգը եւ անվտանգություն»,- մեջբերել է ալիքը Իրանի ոստիկանության հրամանատարության հայտարարությունը։
