Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջը
Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, այդ մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է հունվարի 2-ին, ժամը 19։10-ի սահմաններում։։
Հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի ներսում եղել են արնանման հետքեր։
«Քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը դանակահարել է ամուսինը։ Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ»,-գրում է կայքը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները պարզում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։
