Բաժիններ՝

Հայաստանում մի քանի օր ձյուն չի գա, բայց կտրուկ կցրտի. եղանակի տեսություն

Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում ձյուն չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -3-ից -5, գիշերը` -17-ից -19 աստիճանի սահմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս