Օրենքների փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել հունվարի մեկից

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ և օրենքներում կատարված լրացումներ և փոփոխություններ։

Iravaban.net-ը ներկայացնում է ուժի մեջ մտած փոփոխությունները։

Հունվարի 1-ից ժամկետային ծառայության ժամկետը կրճատվեց՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։

2026 թվականի հունվարից նախատեսվում է ներդնել առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի նպատակն է ապահովել քաղաքացիների հասանելիությունն առողջապահական ծառայություններին և բարձրացնել ոլորտի արդյունավետությունը։

Այսուհետ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով։ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

«Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, ևս ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։

2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է

2026 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ են կատարվելու ՀՀ ԱԱԾ կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին վարչապետի որոշման մեջ

Եթե Թուրքիայի քաղաքացին ունի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր, ապա փոխադարձության պայմանով նա կարող է E-VISA-ով մինչև 21 օրով այցելել Հայաստան՝ առանց որևէ պետական տուրք վճարելու

2026 թվականի հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կգործի հետվճար՝ 2%-ի չափով

Ներքին գործերի նախարարության կողմից գործարկվել է մեկ միասնական կառավարման կենտրոն, որը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթները։

Տեսանյութեր

Լրահոս