«Զգուշավոր մերձեցում». Թուրքիա և Սաուդյան Արաբիա. «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Թելեգրամյան «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը գրում է. «Սուդանում, Եմենում և Սոմալիում խորացող անվտանգային ճգնաժամերը ստեղծում են նոր ռազմաքաղաքական միջավայր Կարմիր ծովի և Աֆրիկայի եղջյուրի շրջանում։ Այս պայմաններում Թուրքիան և Սաուդյան Արաբիան, որոնք վերջին տասնամյակում գտնվել են մրցակցային հարաբերությունների մեջ, մտնում են զգուշավոր մերձեցման փուլ։
Մերձեցման հիմքում ընկած է շահերի պրագմատիկ համընկնումը։ Երկու պետություններն էլ կենսականորեն շահագրգռված են Կարմիր ծովի նավարկության անվտանգությամբ, Բաբ էլ-Մանդեբի բաց մնալով և տարածաշրջանի լիակատար քաոսի կանխմամբ։ Հութիների ակտիվացումը Եմենում, Սուդանի անկայունությունը և Սոմալիում արտաքին դերակատարների մրցակցությունը Անկարայի ու Ռիադի համար ստեղծում են ընդհանուր ռիսկեր։ Նրանք նպատակ ունեն սահմանափակել երրորդ ուժերի, մասնավորապես Իրանի և ԱՄԷ-ի չափից դուրս աճող ազդեցությունը։
Միևնույն ժամանակ այս գործընթացը չի վերածվում լիարժեք ռազմավարական դաշինքի։ Թուրքիան շարունակում է սերտ հարաբերությունները Կատարի հետ, ինչը մտահոգում է Ռիադին, Սաուդյան Արաբիան նաև զգուշությամբ է վերաբերվում թուրքական ռազմական և քաղաքական ներկայության ընդլայնմանը Աֆրիկայում։ Հետևաբար մերձեցումը սահմանափակվում է անվտանգային հաշվարկներով և լուռ համաձայնեցումներով»։
