Սուխումում կանցկացվի Այվազովսկու և այլ ծովանկարիչների կտավների ցուցահանդեսը

Սևաստոպոլում գտնվող Ռուսական արվեստի պատկերասրահը 2026 թվականին Սուխումում կկազմակերպի ծովանկարիչների գործերի ցուցահանդես, որի մեջ կներառվեն նաև հայազգի աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները. ՏԱՍՍ-ին հայտնել է թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի տնօրեն Վիտալի Զոտովը։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում մեր խոշոր թանգարանների հետ, որտեղ պահվում են այդ աշխատանքները, հաջորդ տարի լավ ցուցահանդես կազմակերպելու համար», – ասել է նա։

Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ ցուցահանդեսը նախատեսվում է բացել բարձր զբոսաշրջային սեզոնին համապատասխան, որպեսզի այն կարողանան այցելել ոչ միայն տեղի բնակիչները, այլև նաև զբոսաշրջիկները:

Տեսանյութեր

Լրահոս