Մեղք չե՞ն մեր երեխաները, պիտի փշրել ծուռ հայելիների այս թագավորությունը. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 2 լուսանկար՝ կից գրառմամբ. «Ծուռ հայելիների մեր թագավորությունը
– դպրոցում երեխաներին սովորեցնում ենք լինել հայրենասեր, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում ու առաջ են տարվում հայրենիք վաճառողները…
– սովորեցնում ենք լինել ազնիվ ու արդար, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են անազնիվ ու անարդար սրիկաները…
– սովորեցնում ենք լինել հավատարիմ, մեծանում տեսնում են, որ խրախուսվում ու հաջողության հասնում են ուրացողներն ու դավաճանները…

– սովորեցնում ենք ապրել բարձր արժեքներով, մեծանում տեսնում են, որ կենդանի մնացած միակ արժեքը փողն է, մնացածը դերասանություն է հանուն փողի…
– սովորեցնում ենք լինել համարձակ, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են վախկոտները, բանսարկուները, քծնողներն ու հարմարվողները…
– սովորեցնում ենք դառնալ կիրթ և գրագետ, մեծանում տեսնում են, որ հաջողում են անկիրթ ու անգրագետ զոռբաները…
– սովորեցնում ենք լինել բարոյական, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնելու համար անբարոյականությունը պարզ նախապայման է…
– սովորեցնում ենք լինել ճշմարտախոս, մեծանում հասկանում են, որ խելապակասություն է՝ հաջողության հասնում են ստախոսները…
– սովորեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, մեծանում հասկանում են, որ ո՛չ ինքնիշխան է, ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ իրավական է, ո՛չ սոցիալական է ու ո՛չ էլ հանրապետություն է. անգամ արդեն Հայաստան էլ չէ:
Մեղք չե՞ն մեր երեխաները…պիտի փշրել ծուռ հայելիների այս թագավորությունը»:
