Բաժիններ՝

Պաշտոնանկություն Լոնդոնում. Էնցո Մարեսկան հեռացել է Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից

Էնցո Մարեսկան լքել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը. պաշտոնապես հայտարարել է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Որոշման պատճառները

Մարզչի հրաժարականի մասին որոշումը կայացվել է թիմի գրանցած անբավարար արդյունքների ֆոնին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին յոթ հանդիպումներում լոնդոնցիները տոնել են ընդամենը մեկ հաղթանակ՝ կրելով երկու պարտություն և չորս խաղ ավարտելով ոչ-ոքի։

Ակումբի դիրքորոշումը «Չելսիի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը փոփոխությունն անհրաժեշտություն են համարել՝ մրցաշրջանը փրկելու համար. «Քանի որ չորս մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում, առանցքային խնդիրները դեռ առջևում են, ակումբն ու Էնցոն գտնում են, որ փոփոխությունները թիմին հնարավորություն կտան վերադառնալ հաջող ընթացքին։ Մենք հաջողություն ենք մաղթում Էնցոյին իր հետագա կարիերայում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Իտալացի մասնագետի փոխարինողի անունը դեռևս չի հրապարակվել։

45-ամյա Մարեսկան «ազնվականների» ղեկը ստանձնել էր 2024 թվականի հունիսին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր (ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ)։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը և դարձել Աշխարհի ակումբային չեմպիոն։

Աղբյուրը՝ Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031