Ադրբեջանի զինուժը զգալիորեն ամրապնդել է իր հզորությունը. Ալիև

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինուժը զգալիորեն ամրապնդել է իր հզորությունը, իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով՝ նոր զենքով և տեխնիկայով հագեցած բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած խնդիր։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը:

«Մարտադաշտում արյուն թափելով և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և ամրապնդեցինք այն աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031