ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են 2026թ. Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը ստորագրել առանց ԵՄ մասնակցության. Օրբան

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյոք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», – ասաց քաղաքական գործիչը։

Օրբանի խոսքով՝ 2025 թվականը շրջադարձային է միջազգային քաղաքականության համար, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, երկար ժամանակ անց առաջին անգամ, հակառակ դիրքորոշումներ են ընդունել ռազմավարական կարևորության հարցի՝ եվրոպական հողի վրա հակամարտության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031