Միացյալ Նահանգներն Ադրբեջանին հավատարիմ դաշնակից է անվանել

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակվել է Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ ուղղումը չեղարկելու մասին օրինագիծը։

Ըստ հիմնավորման՝

«Կոնգրեսը եզրակացնում է, որ.

Անկախությունից ի վեր Ադրբեջանը մնացել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հավատարիմ դաշնակիցը՝ ապահովելով կարևորագույն համագործակցություն թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում։

Ադրբեջանը ցույց է տվել իր հստակ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջնահերթության նկատմամբ։

Ադրբեջանը հասել է խաղաղության համաձայնագրի, որով համաձայնեցվել են իր և Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031