Հանրապետության զգալի տարածքներում ձյուն է տեղում, որոշ հատվածքներում՝ նաև բուք
Ժամը 21.30-ի դրությամբ, Շիրակի մարզում շարունակվում են ինտենսիվ տեղումները, բոլոր տարածաշրջաններում ձյուն է։
Շիրակի մարզում, Աշոցքի, Աշտարակի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, Անիի, Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է։



