Մաղթում եմ, որ «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական` կայուն և ամուր խաղաղության հաստատմամբ… . Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրանյանի ամանորյա ուղերձը. «Սիրելի՛ հայաստանցի-համաքաղաքացի,
Մաղթում եմ, որ 2026 թվականը փոխի քո կյանքը դեպի լավը և բերի երազանքների իրականացում:
Որ բոլոր հիվանդությունները Նոր Տարում փախչեն քեզնից և դու առողջ լինես:
Որ այնպիսի արդյունքների հասնես քո կյանքում, որ հարազատներդ ու ընկերներդ հպարտանան քեզնով:
Որ ընտանիքումդ տիրի սեր և երջանկություն:
Որ Աստված քեզ ուժ և կորով տա բոլոր աստվածահաճո գործերի համար:
Որ 2026-ին մեր պետությունը վերջապես կանգնի ճիշտ ճանապարհի վրա և «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական` կայուն և ամուր խաղաղության հաստատմամբ:
Որ ազգովի լծվենք Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցմանը, որը մեզ կբերի հզոր տնտեսական զարգացում և կվերացնի վտանգավոր կախվածությունն Ադրբեջանից:
Որ պետությունը կապի կենսաթոշակների չափը երկրի միջին աշխատավարձի հետ, ինչը շատ արագ կբերի թոշակների 50 տոկոսանոց աճի:
Որ պետությունը մտածի քեզ օգնելու մասին, և ոչ թե բյուջեն ամեն գնով լցնելու:
Որ գյուղացին պետության օգնությամբ ստանա ջուր, սերմացու, պարարտանյութ և վառելիք, պետության օգնությամբ էլ իրացնի արտադրանքը:
Որ ուսանողն ունենա հասանելի և որակյալ ուսում:
Որ զարգանա գիտությունդ և մշակույթդ և Հայաստանը դառնա տեխնոլոգիապես առաջատար երկիր:
Այս ամենին մենք կարող ենք հասնել, եթե գործենք միասնաբար ու եռանդով: Եթե կայացնենք ճիշտ որոշումներ պատմական նշանակություն ունեցող գալիք ընտրություններում:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:
Ի ԳՈ´ՐԾ»:
