Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով. փաստաբան
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով:
Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:
Քննության առնելով մեր միջնորդությունը՝ Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»:
