26-ամյա Լիլիթ Երմալովյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1999 թ. ծնված Լիլիթ Երմալովյանը:
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- նշում են ոստիկանությունից։
Հավելենք, որ Լիլիթ Երմալովյանը պատերազմում նահատակված հերոս Գոռ Երմալովյանի քույրն է: Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր. «Դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է եկել և տուն չի վերադարձել։ Մինչև այսօր նրան որոնում են հարազատները, բարեկամները, ընկերները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, իսկ 2 օր է նրանց են միացել նաև փրկարարներ Երևանից և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից։
Հարազատները, ինչպես նաև SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում են հասարակությանը, ովքեր տեղեկություն ունեն Լիլիթի վերաբերյալ, կարող են հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության 102 ծառայություններ»:
